
«Եթե Իբրահիմովիչն իր ապագան տեսնում է այլ ակումբում, «Մանչեսթեր Յունայթեդի» կօգնի նրան». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է շարունակել կարիերան «Լոս Անջելես Գալաքսիում»:
«Նա ինձ ոչինչ չի ասել այդ մասին: Առաջին անգամ ես այդ մասին լսել եմ մամուլից: Նա երբեք չի խոսել այդ մասին, դրա համար ես ոչինչ չգիտեմ: Ըստ պայմանագրի՝ Զլատանը վերջին տարին է «Մանչեսթեր Յունայթեդում»: Եթե նա իր ապագան տեսնում է այլ երկրի մեկ այլ ակումբում, ապա մենք կօգնենք նրան իրականացնել դա և չենք դժվարացնի նրա կյանքը»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports պարբերականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը