Ոստիկանապետի տեղակալ Անուբաղ Համբարյանը` Լոռու մարզպետ նշանակվելու մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբաղ Համբարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքեց լուրը, որ ինքը առաջիկայում պաշտոնանկ կարվի և կնշանակվի Լոռու մարզպետ․ «Սուտ ա, ըտենց բան գոյություն չունի: Ես ոստիկան եմ, ես իմ ծառայությունն եմ կատարում ոստիկանությունում։ Ես զինվոր եմ, որտեղ ասեն, այնտեղ էլ կծառայեմ»,- հավելեց Համբարյանը։

Նշենք, որ երեկվանից մամուլը գրում է, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբաղ Համբարյանը առաջիկայում նշանակվելու է Լոռու մարզպետ՝ Արթուր Նալբանդյանի փոխարեն, իսկ Համբարյանին ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնում փոխարինելու է Արթուր Օսիկյանը, որի ազատման հրամանն արդեն պաշտոնապես եղավ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ«Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031