Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցելու համար Սոչի են ժամանել 1511 պատվիրակներ
Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցելու համար Սոչի են ժամանել 1511 պատվիրակներ: Այս տվյալները հունվարի 30-ին ՏԱՍՍ-ին հայտնել են համաժողովի կազմկոմիտեի ներկայացուցիչները:
«Կոնգրեսին մասնակցելու համար Սիրիայից, Ժնեւից, Կահիրեից, Մոսկվայից ու Անկարայից ժամանել են 1511 պատվիրակներ, որոնք ներկայացնում են սիրիական հասարակության տարբեր է թնոդավանական, քաղաքական ու սոցիալական խմբերը,- նշել է գործակալության զրուցակիցը: Ընդամենն ուղարկվել էին 1600-ից ավելի հրավիրագրեր»:
Կազմկոմիտեի տվյալներով՝ Կոնգրեսի 107 պատվիրակներ ներկայացնում են արտաքին ընդդիմությունը: Ըստ ազգային կազմի` համաժողովի մասնակիցների մեծամասնությունն արաբներ են, բայց կոնգրեսին մասնակցում են նաեւ քրդեր, եզդիներ, ասորիներ, հայեր, չերքեզներ, դաղստանցիներ, աբխազներ, թուրքմեններ եւ դրուզներ: