Կանադացին 19 մլն դոլար է շահել
Կանադայի Օնտարիոյի նահանգի անհայտ բնակիչը 23 մլն կանադական դոլար (19 մլն ԱՄՆ-ի դոլար) է շահել «6-ը՝ 49-ից» ազգային վիճակախաղով:
Այդ մասին հայտնել են Atlantic Lottery ասոցիացիայի ներկայացուցիչները, որը Կանադայում շուրջ մեկ տասնյակ նման խաղարկություններ է անցկացնում: «Շահած համարներն են՝ 7, 8, 13, 24, 28 եւ 25: Բոնուս թիվը 26-ն է»,-ճշտել են կազմակերպիչները:
Բացի այդ, նույն նահանգի եւս մեկ բնակիչ ավանդական սփոփիչ մրցանակ է ստացել 1 մլն կանադական դոլարի (810 հազար ԱՄՆ-ի դոլար) չափով: Ներկայում հայտնի չէ՝ Կանադայի ադ տարածաշրջանի հատկապես որ քաղաքներում են վաճառվել շահած տոմսերը:
Կանադական վիճակախաղերի կանոնների համաձայն, մրցանակն ստանալու համար անհրաժեշտ է կազմակերպիչներին ներկայացնել տոմսը, ինչից հետո կհայտարարվի հաղթողի անունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: