Բաժիններ՝

«Սա իմ լավագույն տարեդարձն է». Մխիթարյանը՝ իր տեղափոխության մասին

Լոնդոնի «Արսենալի» լրատվական ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որը պատմում է այն մասին, թե ինչպես է Մխիթարյանն իր տարեդարձի օրը մասնակցում իր առաջին ֆոտոշարքի նկարահանումներին:

Նկարահանումների ընթացքում լրագրողը հարցրել է Մխիթարյանին, թե արդյո՞ք սա նրա ամենատարօրինակ տարեդարձն է: Իսկ Մխիթարյանը պատասխանել է ՝ սա իմ լավագույն տարեդարձն է:

«Ես շատ ուրախ եմ, որ կարողացանք վերջացնել գործարքը և ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Սա երազանքի իրականացում է, քանի որ ես միշտ երազել եմ խաղալ «Արսենալում»: Հիմա ես այստեղ եմ և կանեմ իմ ուժերի ներածին չափով ակումբի համար՝ պատմություն ստեղծելու համար:

Ես միշտ սիրել եմ այն ճանապարհը, որով խաղում էր թիմը և այն միջոցը, որով Արսեն Վենգերը ղեկավարում էր այն: Թիմն ուներ շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, և նա ղեկավարում էր նրանց այնպես, որ նրանք շատ լավ էին խաղում: Իհարկե, ես սիրահարված էի Թիերի Անրիի խաղին: Ես սիրում էի նրա խաղաոճը, և գուցե դա էր «Արսենալին» երկրպագելու պատճառը»,- նշել է Մխիթարյանը:

https://www.facebook.com/144314666371520/videos/144342486368738/

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս