Բաժիններ՝

Google-ը վաճառքի կհանի արհեստական ինտելեկտով տեսախցիկ. DPReview

Google ամերիկյան կորպորացիան մոտ ժամանակներս վաճառքի կհանի Google Clips կոմպակտ տեսախցիկը, որն արհեստական ինտելեկտի օգնությամբ նկարահանման ինքնուրույն որոշում կընդունի: Այդ մասին հայտնել է DPReview պորտալը:

Google Clips-ը հագուստին ամրացվող կոմպակտ տեսախցիկ է: Այստեղից էլ անվանումը՝ «clip», որն անգլերենից թարգմանաբար նշանակում է «սեղմում», «կլիպս»: Ենթադրվում է, որ օգտատերը այն կկրկի օրվա ընթացքում, իսկ դրա վրա տեղադրված ծրագրային ապահովումը թույլ կտա սարքին ինքնուրույն եւ ինքնավար կարեւոր պահերն ընտրել մարդու առօրյա կյանքից եւ դրանք ամրագրել հիշողության քարտում:

Google Clips-ը կկարողանա գրանցել ինչպես տեւողությամբ ոչ մեծ տեսմահոլովակներ՝ առանց ձայնի, այնպես էլ կատարել լուսանկարներ: Սարքը հանդերձվելու է տվյալների անլար փոխանցման Bluetooth տեխնոլոգիայով, իսկ դրա աշխատանքի համար Համացանցին միացում չի պահանջվի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս