Բաժիններ՝

Բացահայտեք բնավորության մութ կողմերը. ընտրեք քարտերից մեկը

Եթե ցանկանում եք բացահայտել բնավորության մութ կողմերը, կարող եք անցնել այս թեստը։ Ընտրեք լուսանկարում պատկերված քարտերից մեկն ու կարդացեք՝ ինչի մասին է վկայում ընտրությունը։

#1 Այս քարտի ընտրությունը վկայում է այն մասին, որ ձեր կյանքում առկա բոլոր բացասական երևույթների համար մեղադրում եք ուրիշներին՝ նրա համար, ինչ կատարվել և կատարվում է ձեզ հետ։ Կարծում եք, որ սիրո հարցում ձեր բախտը չի բերել, որ մարդկանց դժվար է հարգել ձեզ ու գնահատել։ Հարկավոր է դադարել ինքներդ ձեզ միշտ զոհ համարել։ Հարկավոր է նախաձեռնողականություն ցուցաբերել՝ հարգանքի արժանանալու համար։ Միայն այդ ժամանակ կգտնեք իրական երջանկություն։

#2 Հրաշալի հասկանում եք, թե ինչ է կատարվում ձեզ հետ, ինչ է հարկավոր փոխել և  անել։ Դուք դա հասկանում եք ուղեղով, բայց չեք «ուղարկում» սրտին, ուր գտնվում է ձեր լույսը։ Արդյունքում՝ մթությունը շարունակում է մնալ ձեր մեջ։ Դադարեք որոնել այն, ինչ ինքներդ պետք է փոխեք։ Թող սիրտը լուսավորի ձեր կյանքը։

#3 Ձեզ համար դժվար է տեսնել, որ կան «լավ» և «վատ» զգացմունքներ։ Մերժելով նախանձը, չարությունը, ատելությունը, մտածելով, թե այդ զգացմունքները պատկանում են ուրիշներին, չեք կարողանում հաղթահարել մթությունը։ Ոչ ոք իդեալական չէ. բոլորն էլ ունեն վատ և լավ կողմեր։  Բոլոր զգացմունքներն էլ մարդկային են։ Տարբերությունն այն է, որ նախանձը կամ չարությունը չպետք է գերակայեն կյանքի նկատմամբ։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
Աղբյուրը՝ sollys.ru

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս