
«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը Ժոզե Մոուրինիոյի հետ մինչև 2020թ.

Յուրահատուկը դեռ կմնա «Օլդ Թրաֆֆորդում»:
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: Յուրահատուկը կղեկավարի «կարմիր սատանաներին» մինչև 2020թ. ամառը: Գործարքը նախատեսում է համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն:
«Ինձ համար հպարտություն է և պատիվ՝ գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղեկավարությանը և Էդ Վուդվորդին՝ իմ ծանր աշխատանքը և հավատարմությունը գնահատելու համար: Մենք պայմաններ ենք ստեղծում փայլուն և հաջող ապագայի համար»,- ասել է Ժոզեն:
Մոուրինիոն գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» 2016թ. ամռանը և մանկունյանցիների հետ անմիջապես հասավ հաղթանակի Անգլիայի սուպերգավաթում, Անգլիական լիգայի գավաթում և Եվրոպայի լիգայում: Ընթացիկ մրցաշրջանի 24 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ընթանում է 2-րդ տեղում՝ զիջելով առաջատար «Մանչեսթեր Սիթիին» 12 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը