Սորոսը կրիպտոարժույթը միջոցների անհուսալի ներդրում է համարում
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը կարծում է, որ գաղտնարժույթով միջոցներ ներդնելը նպատակահարմար չէ, եւ ներկայում դա հարմար չէ ֆինանսական հաշվարկների համար: Այս մասին ձեռնարկատերը հայտարարել է հունվարի 25-ին Համաշխարհային տնտեսական համաժողովում , նրա ելույթը հեռարձակել է Bloomberg հեռուստաալիքը։
«Բիթքոյնն արժույթ չէ, որովհետեւ արժույթը պետք է միջոցների կայուն ներդրում լինի, իսկ այնպիսի արժույթով, որի փոխարժեքն օրական 25 տոկոսով փոխվում է, չի կարելի, օրինակ՝ աշխատավարձ վճարել, որովհետեւ այն կարող է այդ դեպքում մեկ օրում 25 տոկով իջնել»,- պարզաբանել է միլիարդատերը: «Դա սպեկուլյացիա է, որի հիմքում կեղծ պատկերացումներ են»,- հավելել է Սորոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: