Բաժիններ՝

Ճապոնիայում գրիպը 3 մլն մարդու է ախտահարել

Ճապոնիայում գրիպի համաճարակ է սկսվել: Ընթացիկ շաբաթվա սկզբի դրությամբ այդ հիվանդությունից տառապող բնակիչների թիվը հասել է 2,83 միլիոնի: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը:

Նշվում է, որ նախորդ շաբաթվա համեմատությամբ հիվանդացածների թիվն ավելացել է մոտավորապես 1 միլիոնով: Դրա հետեւանքով ներկայում մեկ բժշկին միջին հաշվով բաժին է ընկնում 52 գրիպով հիվանդ, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է 1999 թվականին նման վիճակագրություն վարելու պահից ի վեր:

Առավել ծանր դրություն է ստեղծվել Կյուսյու հարավարեւմտյան կղզում, որտեղ յուրաքանչյուր բժիշկ հարկադրված է հոգ տանել միանգամից 80 հիվանդի: Ճապոնիայում հունվարի կեսերին ձյան առատ տեղումնեից հետո ցրտաշունչ եղանակ է հաստատվել:

Նույնիսկ մայրաքաղաքային տարածաշրջանում, որտեղ հազվադեպ են ցրտեր լինում, գիշերը ջերմաստիճանն ընկնում է ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 3 աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս