Բաժիններ՝

Պենտագոնը կշարունակի զենք մատակարարել Սիրիայի քրդերին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կշարունակի օգնություն ցույց տալ եւ զենք մատակարարել Սիրիայի դեմոկրատական ուժերին (ՍԴՈՒ, քրդական կազմավորումներ), չնայած Թուրքիայի կողմից Աֆրինում նրանց դեմ ծավալված գործողությանը: Այդ մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը:

«Սիրիայի դեմոկրատական ուժերը մեծ գնով շարունակում են աշխարհն ազատել «Իսլամական պետությունից»,- հայտարարել են հրատարակությանը ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում՝ ի պատասխան այն հարցին, թե Նահանգները կզինեն եւ մատակարարումներ կիրականացնեն արդյոք քրդերին:

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները հավելել են, որ իրենք «պարտավոր են եւ տրամադրված աջակցելու Քրդական դեմոկրատական ուժերին Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» վերջնական պարտության ապահովման համար մղվող պայքարում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031