Բաժիններ՝

«Ես կորցրեցի գերազանց ֆուտբոլիստ, Վենգերը՝ նույնպես: Ես ստացա գերազանց ֆուտբոլիստ՝ Վենգերը նույնպես». Մոուրինիո

Շահեցին բոլորը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն այնպես է ուրախացել Հենրիխ Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի փոխանակումից, որ անցկացրել է կարիերայի ամենաբարի մամուլի ասուլիսը:

«Ես կորցրեցի ֆանտաստիկ խաղացողի, և պարոն Վենգերը կորցրեց ֆանտաստիկ խաղացողի: Ես ստացա ֆանտաստիկ խաղացողի, և պարոն Վենգերը ստացավ ֆանտաստիկ խաղացողի: Սա գերազանց գործարք էր երկու կողմերի համար: Վստահ եմ, որ Միկին «Արսենալում» նույնիսկ ավելի լավը կլինի, քան մեզ մոտ: Ինչո՞ւ: Որովհետև 1.5 տարում նա ադապտացվեց Անգլիայում, որովհետև նրան ավելի հարմար է «Արսենալը»: Ես ուրախ եմ նրա համար:

Սանչե՞սը: Նա կարող է խաղալ հարձակման գծի յուրաքանչյուր դիրքում: Ես նրան շատ տարիներ գիտեմ: Ես նրան տեսել եմ Իտալիայում «Ուդինեզեի» կազմում, Իսպանիայում՝ «Բարսելոնայում», Անգլիայում՝ «Արսենալում»: Նա ավելին է, քան ֆուտբոլիստը՝ շնորհիվ իր մոտիվացված լինելուն: Նա ընդունակ է խաղալ 4 տարբեր դիրքերում»,- ասել է Ժոզեն Mirror-ին:

Հունվարի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գավաթի շրջանակներում կխաղա «Յովիլ Թաոունի» հետ: Ալեքսիսը պատրաստ է դեբյուտին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս