Բաժիններ՝

ԱՄՆ-ում հաղորդավարուհին ուղիղ եթերում չի կարողացել զսպել ծիծաղը՝ պատմելով բիզոնների մասին

Դենվերի ABC 7 ալիքի հաղորդավարուհի Մոլլի Հենդրիքսոնը չի կարողացել ուղիղ եթերում զսպել ծիծաղը, երբ National Western Stock Show միջոցառման ժամանակ հարկ է եղել պատմել Բիզոնի սապատի օրվա (Bison Hump Day) մասին։ Դատելով ըստ ամենայնի՝ Հենդրիքսոնին ծիծաղեցրել է բիզոնների վերաբերյալ արված արտահայտությունը:

«Բիզոնի սապատի օ՞ր: Եվ նրանք կարծում էին, թե ես կկարողանա՞մ ինձ զսպել»,- գրել է նա տեսանյութի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Instagram-ում նրա էջում: Բացի այդ, նրա գործընկեր Միթչ Ջելինքերը, դատելով ըստ ամենայնի, կադրի հետեւում ծիծաղեցրել է նրան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս