Բաժիններ՝

Kawasaki-ն 3,6 մլրդ դոլար գումարի 1,6 հազար վագոն կմատակարարի Նյու Յորքի մետրոյի համար

Kawasaki Heavy Industries ճապոնական ընկերությունը Նյու Յորքի իշխանությունների հետ համաձայնության է հասել քաղաքային մետրոյի համար մինչեւ 1,6 հազար վագոնների մատակարարման շուրջը: Պատվերը պետք է դառնա արտադրողի պատմության մեջ խոշորագույնը, իսկ պարտավորագրի գումարը կարող է գերազանցել 400 միլիարդ իենը (3,6 միլիարդ դոլարը)։

Գործարքը նախատեսում է R211 նոր մոդելի 535 վագոնների արտադրություն՝ եւս 1077 հատ օպցիոնով: Մատակարարումները պետք է իրականացվեն 2020-ից մինչեւ 2023 թվականն ընկած ժամանակամիջոցում:

Նշվում է, որ նոր վագոնները սարքավորված են լուսադիոդային լուսավորությամբ, թվային տեղեկատվական լուսատախտակով եւ լայն դռներով՝ կայարաններում ուղեւորների նիստի եւ ելքի գործընթացի արագացման համար:

Շարժակազմի ճապոնացի արտադրողներն, ինչպիսիք են Kawasaki Heavy-ը եւ Hitachi-ն, ձգտում են ընդլայնել արտահանական մատակարարումները՝ նոր գծերի կառուցման ծավալների կրճատման հետեւանքով ներքին շուկայում պահանջարկի նվազման պայմաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս