Բաժիններ՝

«Առաջին խաղակեսում «Արսենալը» չափազանց հարգալից էր վերաբերվում «Չելսիին»». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Չելսիի» նկատմամբ (2:1), որը թույլ տվեց «զինագործներին» դուրս գալ Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ:

«Առաջին խաղակեսում մենք չափազանց հարգալից էինք «Չելսիի» նկատմամբ և ազատ տարածքներ էինք տալիս, ինչի համար էլ վճարեցինք: Մենք ճիշտ դիրքեր չէինք գրավում դաշտում, բայց կարողացանք փոխել իրավիճակը երկրորդ խաղակեսում և վերցրեցինք խաղը մեր հսկողության տակ: Մենք գիտեինք, որ կարող ենք ավելի լավ խաղալ երկրորդ խաղակեսում, և այդպես էլ արեցինք: Առաջին խաղակեսում մենք նայում էինք, թե ինչպես է «Չելսին» ֆուտբոլ խաղում, ընդմիջումից հետո սկսեցինք ավելի կոշտ գործել:

Մենք ժամանակ ունենք եզրափակչին պատրաստվելու համար և մենք ուրախ ենք, որ խաղալու ենք «Ուեմբլիում»: Մենք եղել ենք այնտեղ մի քանի անգամ և ուրախ ենք նորից այնտեղ գնալու համար»,- ասել է Վենգերը Sky Sports-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031