Բաժիններ՝

Ո՞վ է առաջին անգամ Մեսսիին անվանել թզուկ. մականվան պատմությունը

Անխել դի Մարիան օրերս զրուցել էր Fox Sports Radio-ի հետ՝ խոսելով Արգենտինայի հավաքականի և Աշխարհի առաջնության մասին:

«Սամպաոլին ասաց, որ Ռուսաստան ուղևորությունը երաշխավորված է միայն թզուկի համար, իսկ մյուսները պետք է պայքարեն հայտացուցակում տեղ ունենալու համար: Եթե ինչ-որ մեկը մտածի, որ արդեն Աշխարհի առաջնությունում է, ապա դա կլինի մեծ սխալ»,- նշել է դի Մարիան:

Կարծես թե սա առաջին դեպքը չէ, երբ Մեսսիին «թզուկ» է ասում ոչ թե սոցցանցի ինչ-որ օգտատեր, այլ հայտնի ֆուտբոլիստ: Պարզվում է, որ «թզուկ» մականունը տրվել է Մեսսիին դեռ Լա Մասիայում: Բոլորը լսել են այն պատմությունների մասին, որ Մեսսին եղել է թերհաս, ունեցել է հորմոնների դիֆիցիտ և թերաճ: Եվ ահա Մեսսին 12 տարեկան է և «Բարսելոնայում»:

«Ես ապշած էի, երբ տեսա նրան առաջին անգամ: Այն ժամանակ իմ հասակը 1 մետր և 70 սանտիմետր էր, իսկ նա 1 մետր 50 սանտիմետրին էլ չէր հասնում»,- հիշում է Ռոժեր Ժիրիբիտը, ով նրա հետ մեկ տարիքային խմբում էր մարզվում: Ի դեպ, այս պահին Մեսսիի հասակը 1 մետր 70 սանտիմետր է:

Սկզբում Մեսսին շատ լուռ էր և ամաչկոտ. «Մենք ունեինք ուրախ, կենդանի թիմ, բայց նա միշտ նստում էր անկյունում՝ տխուր և միայնակ»,- պատմում է դարպասապահ Ռոժեր Ֆրենչը:  «Նա կարող էր անգամ մեկ բառ չասել ամբողջ մարզման ընթացքում, բայց միևնույն ժամանակ՝ նա խաղում էր այնպես, որ մենք բառեր չէինք գտնում նկարագրելու համար»,- պատմում է մեկ այլ դարպասապահ՝ Տորրեսը:

«Մենք տեսնում էինք, որ նա մեզնից լավն է, և մի քանի այլ պաշտպանների հետ որոշեցինք խփել նրա ոտքերին՝ հասկանալու, թե ինչ կլինի: Բայց ապարդյուն էր: Նա այնքան արագ էր, որ մենք անգամ չէինք հասնում նրա հետևից: Թվում էր, որ, եթե անգամ կրակենք նրան, նա, միևնույն է, կշարունակեր ղեկավարել գնդակը»,- ասում է պաշտպան Ռոբերտ Ֆրանչը:
Մեսսիի և խաղընկերների միջև սառույցը կոտրվեց Վենետիկում հավաքի ժամանակ, երբ Մեսսին առաջին անգամ կատակեց ընկերների հետ, իսկ որպես պատասխան՝ լսեց՝ թզուկ:
«Մենք վաղուց էինք նրան թզուկ անվանում, բայց նրան այդպես չէինք դիմում այնքան, մինչև չզգացիք երկուստեք վստահություն: Դա պատահեց հենց Վենետիկում,- պատմում է Ռոժեր Ժիրիբիտը,- երբ Լեոն առաջին խաղն էր անցկացնում, մենք ասացինք. «Հեյ, թզուկ, ինչպե՞ս ես զգում մեծերի հետ»: Եվ բոլորը ծիծաղեցին»:

Նշենք նաև, որ Մեսսիի մյուս մականունը Մեսիա է: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը թիմակիցների և երկրպագուների կողմից ստացել է այս մականունն իր ոչ երկրային տաղանդի համար: Շատերն ասում են, որ Մեսիին Աստծո կողմից ուղարկված մեսիա է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս