Բաժիններ՝

«Դժվար է ասել՝ ով ավելի շահեց «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» միջև կայացած գործարքից». Ռայան Գիգզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը մեկնաբանել է «Կարմիր սատանաների» և «զինագործների» միջև ֆուտբոլիստների փոխանակումը:

«Սանչեսին ստորագրելն ինձ հիշեցնում է Ռոբին վան Պերսիի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» այն իմաստով, որ երկուսն էլ ակումբ տեղափոխվեցին գերաստղի կարգավիճակով, և մենք արդեն կարող ենք տեսնել այդ տեղափոխության օգուտը: Նայեք, թե որքան ավելի լավ է սկսել խաղալ Մարսիալը: Թոփ-ֆուտբոլիստների տեղափոխությունը կարող է բարձրացնել նրանց նոր ակումբակիցների խաղի մակարդակը, դրա համար Մոուրինիոյին դժվար կլինի ընտրություն կատարել:

Հնարավոր է՝ Մխիթարյանի մոտ ամեն ինչ ստացվի «Արսենալում», հնարավոր է, որ նա այնտեղ կփայլի: Ես դժվարանում եմ ասել՝ ով է ավելի շատ շահել այս գործարքից»,- Գիգզի խոսքերն է մեջբերում skysports.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031