Բաժիններ՝

Մխիթարյանն ու «Արսենալը» պատահաբար հայտնել են Օբամեյանգի տրանսֆերի մասին

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական թվիթերյան էջում հայտնվել է տեսագրություն, որտեղ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թիմ է հրավիրում գաբոնցի ֆուտբոլիստ Պիեր-էմերիկ Օբամեյանգին:

«Հեյ, Պիեր, ուզո՞ւմ ես գալ այստեղ»,- ասել է Մխիթարյանը:

Տեսանյութում չի լսվում Մխիթարյանի ձայնը, սակայն անգլիացի լրագրողները կարողացել են հասկանալ՝ ինչ է ասում Հենրիխը:

Այս տեսնայութը մի քանի րոպեում ջնջվել է լոնդոնյան ակումբի պաշտոնական էջերից:

Հիշեցնենք, որ շատ է խոսվում այն մասին, որ լոնդոնյան ակումբի հաջորդ ձեռքբերումը լինելու է Օբամեյանգը, ով Մխիթարյանի նախկին խաղընկերն է:

https://www.youtube.com/watch?v=lpdjOEijvPY

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031