Բաժիններ՝

Շուշիի կերպարվեստի թանգարան այցելողների թիվն աճել է

2017 թվականին Շուշիի կերպարվեստի թանգարան է այցելել 3773 այցելու, որից 438-ը արտերկրից:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի կերպարվեստի թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը՝ նշելով, որ 2016 թվականի համեմատ այն աճել է 839-ով: Նրա խոսքով՝ թանգարանի հիմնական այցելուները ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից են:

«Թանգարանում 2017 թվականին իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ` ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, ինտելեկտուալ խաղեր, դասախոսություններ, քննարկումներ, համերգներ: Այդ միջոցառումների հիմքում ընկած են մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման ու արդիականացման, գեղագիտական ճաշակի ձևավորման, Շուշիի պատմությանն ու երկրաբանությանը ծանոթացնելու խնդիրները»,-մանրամասնել է թանգարանի տնօրենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031