«Յուվենթուսը» ստորագրեց Անդրեա Պիռլոյի որդուն
Լեգենդար Անդրեա Պիռլոյի որդին՝ Նիկոլոն, հանդես կգա «Յուվենթուսի» կազմում: Ինչպես հաղորդում է Corriere di Torino-ն, 15-ամյա Նիկոլո Պիտլոն հանդես կգա «Յուվենթուսի» պատանեկան (U-16) թիմի կազմում:
«Նիկոլոն ինձ է հիշեցնում: Նա գերազանց տվյալներ ունի, բայց ամենագլխավորն այն է, որ նա հաճույք է ստանում ֆուտբոլ խաղալով»,- ասել է հպարտ հայրը:
Պիռլո-կրտսերը նույնպես, ինչպես և իր հանրահայտ հայրը, խաղում է կիսապաշտպանության կենտրոնում, սակայն մի փոքր ավելի մոտ հարձակման գծին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը