Բաժիններ՝

Լրագրողուհին բուռն հրճվանքից սկսել է ցատկոտել Ռիկի Մարտինի հետ հարցազրույցից հետո

ԱՄՆ-ի WGN հեռուստաալիքի թղթակից Անա Բելավալը չափազանց հուզականորեն է արձագանքել հանրահռչակ պուերտոռիկացի երաժիշտ Ռիկի Մարտինի հետ կայացած հարցազրույցին: Տեսագրությունը հրապարակված է WGN News-ի YouTube-ալիքում։

Կադրերում, որոնք նկարահանվել են արտիստի հետ հարցազրույցից անմիջապես հետո, լրագրողուհին, համոզված լինելով որ ուղիղ եթերն ավարտվել է, ցուցադրում է կուռքի հետ զրույցից հրճվանքը եւ նույնիսկ սկսում է ցատկոտել: Նա չի կասկածում, որ ստուդիայում իրեն հիանալի լսում են թե՛ երգիչը, թե՛ հաղորդավարները:

Ռիկի Մարտինը Livin’ la Vida Loca կուլտային թրեքի հեղինակն է, որը երաժշտին դարձրեց աշխարհի ամենահանրաճանաչ իսպանալեզու երգիչներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031