Բաժիններ՝

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի քննարկումները շարունակվում են

Հունվարի 22-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման վերանայման, հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը հարկային մարմնի կայքում տեղադրված չլինելու հետ կապված վճարման հետաձգման, օպերատիվ հետախուզական միջոցառումների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին ԱԱՀ վճարող համարվելու, ոչ առևտրային կազմակերպություններին շրջանառության հարկով հարկման համակարգում գործելու հնարավորություն ընձեռելու հետ կապված մի շարք առաջարկություններ:
Խորհրդի նիստի ընթացքում արդյունքում որոշվել է օրակարգում ներառված հարցերի քննարկումը շարունակել աշխատանքային կարգով, որից հետո առաջարկ-վող խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել խորհրդի քննարկմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031