Մխիթարյանի և Սանչեսի տանսֆերներն ավելի քան մոտ են իրականանալուն. չիլիական ԶԼՄ-ներ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն «Արսենալ»-ից Ալեքսիս Սանչեսի տեղափոխության մասին կհայտարարի այն ժամանակ, երբ առաջինն «Արսենալ»-ը հաստատի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է չիլիացի մարզական լրագրող Մաքս Կարդենասը:
Բրիտանական «Express»-ն էլ հայտնում է, որ Մխիթարյանն ու Սանչեսը սպասում են, որ տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր, քանի որ երկուսն էլ հաջողությամբ բուժզննում են անցել ու համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը:
Ակումբները սպասում են, որ խաղացողները ստորագրեն պայմանագրերը, այնուհետև տրանսֆերի մասին հայտնեն պաշտոնապես:
Մինչև այդ, Մխիթարյանին ու Սանչեսին նկատել են Լիվերպուլի միգրացիոն գրասենյակ այցելելիս, որտեղ խաղացողները լուծել են աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ հարցերը: