«20 տարիների ընթացքում ես արեցի այն, ինչ սիրում եմ աշխարհում ամեն ինչից շատ». Ռոնալդինիոյի հրաժեշտի նամակը
Ֆուտբոլի պատմության հրաշագործներից մեկը՝ Ռոնալդինիոն, ավարտեց ֆուտբոլիստի կարիերան: Լեգենդար բրազիլացին որոշումը կայացնելուց հետո բաց նամակ է գրել:
«Աստված, շնորհակալ եմ քեզ այն կյանքի համար, որ դու տվել ես ինձ: Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս և իմ միակ մասնագիտության համար: 30 և ավելի տարիներից հետո ես հրաժեշտ եմ տալիս իմ գլխավոր երազանքին, որն իրականացավ իմ կյանքում: 20 տարիների ընթացքում ես արեցի այն, ինչ սիրում եմ աշխարհում ամեն ինչից շատ: Եվս 10 տարի անցավ նախապատրաստման վրա:
Ես ապրում էի երեխայի երազանքով: Ճանապարհորդություններ, հաղթանակներ, պարտություններ, ոչ-ոքիներ, ազգային օրհներգեր, մազդադաշտեր, հանդերձարաններ, ամեն ինչ, իմ բոլոր խաղակոշիկները, իմ բոլոր լավ և վատ գրոհները, իմ անհատական պարգևները, աստղերը, որոնց հետ ես խաղացի… Այդ ամենը հրաշալի էր:
Այս ճանապարհին ինձ օգնում էր իմ հայրը, ինչպես նաև՝ իմ ընտանիքի մյուս անդամները: Նրանց համատեղ ջանքերը դարձան գեղեցիկ պատմություն:
Դուք գիտեք, որ ես համեստ մարդ եմ և չեմ սիրում շատ խոսել, բայց ես ցանկանում եմ անկեղծ սրտով շնորհակալություն հայտնել բոլորին: Ես շնորհակալ եմ բոլոր-բոլորին, առանց ձեզ ոչինչ էլ չէր լինի:
Մարտին ես կհայտնեմ հրաժեշտի խաղի մասին: Շնորհակալ եմ, որ ոգեշնչել եք ինձ այսքան երկար: Շնորհակալ եմ, որ սպորտի այս տեսակը դարձրել եմ իմ կյանքն ու աշխատանքը»,- գրել է 37-ամյա բրազիլացին:
Սիրարփի Աղաբաբյան