Ինքնասպանություն Արցախում
Հունվարի 20-ին Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի բնակիչ` 1963թ. ծնված Կ.Խ-ն, ոստիկանության Հադրութի շրջանային բաժին հաղորդել է այն մասին, որ համագյուղացի 1930թ. ծնված Մ.Խ-ն, ինքնասպանություն է գործել:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ` 1968թ. ծնված Վ.Խ-ն հայտնաբերել է Մ.Խ-ի դին՝ տանը երկրորդ հարկի երկաթյա հենասյունից պարանով կախված վիճակում: