Անդրե Սփայթ Մկրտչյանը հանդիպման վերջին վայրկյանին հաղթանակ է պարգևել «Նորթերն Կոլորադո»-ին
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրե Սփայթ Մկրտչյանը հանդիպման վերջին վայրկյանին հաղթանակ է պարգևել «Նորթերն Կոլորադո»-ին:
NCAA-ի հերթական տուրում «Նորթերն Կոլորադոն»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ Անդրե Սփայթ Մկրտչյանը, 94-91 հաշվով առավելության է հասել «Նորթ Դակոտա»-ի նկատմամբ: Հանդիպման որոշիչ միավորը խաղի վերջին վայրկյանին վաստակել է Անդրե Սփայթ Մկրտչյանը:
Մկրտչյանը խաղադաշտում անցկացրել է 40 րոպե, և վաստակել 34 միավոր:
20-րդ տուրից հետո «Նորթերն Կոլորադոն» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: