Եզակի ալբինոս-օրանգուտանի համար սեփական կղզի են ստեղծել
Հազվագյուտ լսնամաշկ օրանգուտանն ազատություն կստանա ձեռակերտ կղզում, որն ստեղծվել է կամավոր մուծումների հիման վրա կոլեկտիվ ֆինանսավորման միջոցներով: Այս մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:
Կապիկին որսագողերի գերությունից 2017 թվականի մայիսին ազատել է Ինդոնեզիայի «Բոռնեոյի օրանգուտանների փրկության հիմնադրամը»: Նրան կոչել են Ալբա. լատիներենում այդ բառը նշանակում է «սպիտակ»: Դա առաջին եւ միակ լսնամաշկ օրանգուտանն է, բայց գիտնականները չեն բացառում այլ նման առանձնյակների գոյությունը:
Օրանգուտանի նոր տան համար փողը կենտրոնը հանգանակել է ամբողջ աշխարհում: Ի վերջո բնապահպանները ջունգլիներում գնել են մի հողակտոր՝ 10 հեկտար մակերեսով, եւ դրա պարագծով փորել ջրանցք, որը ջուր են լցրել մերձակա գետից: Ալբայի հետ մեկտեղ կղզի կուղարկեն եւս երեք կապիկների, որոնց հետ նա բարեկամացել է կենտրոնում:
Վերջին 75 տարում սումատրական օրանգուտանների թիվը, որոնց շարքին է դասվում Ալբան, նվազել է մոտավորապես չորս անգամ: Դրանք գրանցվել են Կարմիր գրքում եւ գտնվում են անհետացման եզրին: