Chanel-ը մարզակոշիկների գարնանային հավաքածու է թողարկել
Chanel ընկերությունը թողարկել է Chanel Pre-Spring 2018 մարզակոշիկների գարնանային հավաքածուն: Այդ մասին հայտնել է HypeBae-ն:
Շարքում տեղ են գտել լայն ներբանով ինչպես բարձր, այնպես էլ ցածր մարզակոշիկներ: Բոլոր մարզակոշիկներն էլ սպիտակ գույնի են՝ ներքեւի կամ վերեւի մասում վառ ակցենտների հավելումներով: Հավաքածուում ներկայացված են վառ նարնջագույն, վարդագույն, երկնագույն եւ կարմիր գույները:
Յուրաքանչյուր զույգի վրա պատկերված է Chanel-ի ֆիրմային լոգոտիպը: Կոշիկի արժեքը եւ վաճառահանման ամսաթիվը չեն հաղորդվում:
Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ:
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն: