Բաժիններ՝

ԿԲ-ն հին ու նոր դրամներ կգնի ֆիզիկական և իրավաբանական անձանցից

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից հին ու նոր դրամանիշեր` մետաղադրամներ և թղթադրամներ, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գնում է միայն այն դրամանիշերը, որոնք բացակայում են իր դրամագիտական հավաքածուում և անհրաժեշտ են այն համալրելու համար:
Դրամանիշերի գնման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստեղծված է մասնագիտացված հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի շենքում յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10-00 մինչև 12-30:
Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 592 903 կամ 592 900:

ՀՀ կենտրոնական բանկ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս