Աշխարհի 10 ամենաթանկ շրթներկերը
Շրթներկը կանանց շպարի անբաժանելի մասն է։ Fabiosa.com-ն ներկայացրել է 10 ամենաթանկ շրթներկերի ցանկը։
1․ H. Couture Beauty-ի՝ շրթներկի և թարթչաներկի հավաքածուն արժե 14․000․000 դոլար։ Հավաքածուի պատյանը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց, զարդարված է 1200 վարդագույն ադամանդներով։ Շրթներկի արժեքը կազմում է 150 դոլար, բայց ապրանքի վերջնական արժեքի մեջ ներառվում են նաև անձնական օգնականի մշտական խորհրդատվություն, զեղչեր ընկերության մյուս ապրանքների համար, փաթեթավորում, շուրջօրյա աջակցություն հեռախոսով։
2. Guerlain-ի՝ «KissKiss Gold and Diamonds» շրթներկի արժեքը կազմում է 62․000 դոլար։ Շրթներկի բարձր արժեքը հիմնականում պայմանավորված է դրա պատյանով։ Այն պատրաստված է 18 կարատանոց ոսկուց, զարդարված 199 ադամանդով։
3․ Sisley-ի՝ «Hydrating Long Lasting Lipstick»-ն արժե 60 դոլար։ Այս շրթներկը երկար ժամանակով խոնավեցնում է շուրթերն ու պաշտպանում դրանք։ Բաղադրիչների շարքում ներառված են նաև C, E վիտամիններ, ինչպես նաև երիցուկի էքստրակտ։
4․ La Prairie-ի՝ «Cellular Luxe» շրթների արժեքը կազմում է 55 դոլար։ Այս շրթներկի պատյանը պատրաստված է արծաթից, ինչով էլ պայմանավորված է դրա արժեքը։
5․ Guerlain-ի «G Jewel» շրթներկն արժե 51 դոլար։ Շրթներկը պատրաստված է հատուկ բանաձևով, պարունակում է նաև մանգոյի յուղ։
6․ Kanebo Sensai-ի «Intense Lasting Colour» շրթներկի արժեքը կազմում է 40 դոլար։ Այս կայուն շրթներկը հասանելի է մի քանի երանգներով, որոնց անվանումները ճապոներենով են։
7․ Givenchy-ի «Le Rouge» շրթները 36 դոլար արժե։ Շրթներկի այս հավաքածուն առանձնանում է վառ փայլով ու փափկությամբ։ Այն խոնավեցնում է շուրթերը, վիզուալ մեծացնում դրանք։
8․ Christian Dior-ի «Le Rouge» շրթներկն արժե 34 դոլար։ Այս հավաքածուն 32-ից ավելի երանգներով շրթներկ է առաջարկում, որոնցից յուրանքանչյուրն իր դեմքն ունի։ Օրինակ՝ №999-ը ներկայացնում է դերասանուհի Նատալի Փորթմանը։
9․ Dolce & Gabbana-ի «Monica» շրթներկի գինը սկսվում է 34 դոլարից։ 6 շրթներկից բաղկացած հավաքածուն ստացել է նորաձևության տան մուսայի՝ Մոնիկա Բելուչիի անունը։ Հատուկ բաղադրիչները վիզուալ մեծացնում են շուրթերը։
10․ Estee Lauder-ի «Pure Color Envy Sculpting» շրթներկի գինը սկսվում է 30 դոլարից։ Շրթներկը հնարավորություն է տալիս ընդգծել շուրթերի գծերը, խոնավեցնել շուրթերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը