Բաժիններ՝

Հայտարարվել է կինոքննադատների՝ բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմը

Rotten Tomatoes կինոռեսուրսը հայտարարել է, որ «Փադինգթոնի արկածները 2» ընտանեկան կատակերգությունը գերազանցել է դրական արձագանքների ռեկորդը կայքի գոյության ողջ պատմության ընթացքում։

Ֆիլմի առաջին 164 գրախոսականները եղել են դրական: Կինոնկարն առաջ է անցել 1999 թվականի «Խաղալիքների պատմությունը 2»-ից: Disney անիմացիոն ստուդիայի կինոժապավենը ռեկորդը պահպանում էր 163 առաջին դրական արձագանքներով:

Նշվում է, որ «Փադինգթոն 2»-ի գլխավոր մրցակիցը 2017 թվականի նոյեմբերից եղել է Գրետա Գերվիգի «Լեդի Բըրգ» ֆիլմը, որը դրական գրախոսականների քանակով հասել է «Խաղալիքների պատմությունը 2»-ին: 164-րդ կինոքննադատը, սակայն, ավելի ցածր վարկանիշ է դրել դրամային, եւ այն դուրս է մնացել մրցությունից: «Փադինգթոնի արկածները 2» կինոժապավենը պատմում է արջուկի մասին, որն ապակի լվացող է աշխատում Մեծ Բրիտանիայի մի փոքրիկ քաղաքում:

Կինոկատակերգությունում գլխավոր դերերը կատարում են Հյու Գրանտը, Բրենդան Գլիսոնը եւ Փիտեր Կապալդին: Փադինգթոնին հնչյունավորում է Բեն Ուիշոուն: Ռեժիսորը Փոլ Քինգն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս