«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժնետոմսերը կօտարվեն
«ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության (ապրանքային նշանը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ») 99.99% բաժնետոմսերը կօտարվեն վերջինիս միակ բաժնետեր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության 99.99% բաժնետեր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ մնացած 0.01% բաժնետոմսերը՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության մյուս բաժնետերեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլևին հավասարաչափ: Այս մասին որոշում հունվարի 24-ի նիստում նախատեսում է ընդունել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Միաժամանակ նույն որոշմամբ Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլևին օտարված «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնետոմսերը կօտարվեն «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը: