Բաժիններ՝

Instagram-ը միացել է թշնամանք բորբոքող հաղորդագրությունների հեռացման նախաձեռնությանը

Instagram սոցիալական ցանցի վարչակազմը միացել է թշնամանք բորբոքող հաղորդագրությունների հեռացման եվրահանձնաժողովի նախաձեռնությանը, մյուսները՝ Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը, Microsoft-ը, վերջին մեկ տարվա ընթացքում անհամեմատ ավելի ակտիվորեն են սկսել հեռացնել նման նյութերը: Այդ մասին հայտարարել է արդարադատության, սպառողների իրավունքների եւ գենդերային հավասարության հարցերով եվրակոմիսար Վերա Յուրովան:

2016 թվականին Եվրահանձնաժողովը եւ չորս խոշորագույն ինտերնետ-ընկերություններ՝ Facebook-ը, Google-ը, Twitter-ը եւ Microsoft-ը համաձայնեցրել են վարքականոն, որպեսզի համաշխարհային ցանցում պայքարեն ատելություն բորբոքող անօրինական հաղորդագրությունների դեմ:

Պայմանավորվածության համաձայն, ընկերությունները պետք է ուսումնասիրեն նման հաղորդագրությունների վերաբերյալ ծանուցումները, այդ թվում՝ շարքային օգտատերերից, եւ, հիմնվելով գործող կանոնների ու նորմերի եւ ազգային օրենսդրության վրա, անհրաժեշտության դեպքում դրանք հեռացնեն 24 ժամվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նուվոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս