Բաժիններ՝

«Ես Մխիթարյանի երկրպագուն եմ. նա սենսացիա կլինի Արսենալում». Փոլ Մերսոն

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը, որը բազմիցս գովասանքի խոսքեր է հնչեցրել ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին, խոսել է հայ ֆուտբոլիստի` լոնդոնյան ակումբ հավանական տեղափոխության մասին: Այս մասին գրում է armsport.am-ը։

Մասնակցելով «Sky Sports»-ի բանավեճերից մեկին` Մերսոնն ասել է.

«Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ: Ես նրան հետևում էի դեռ «Բորուսիայում», որտեղ Հենրիխը ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ու մեծ թվով գոլեր էր հեղինակում:

Նա կորցրել է իր խաղը «Մանչեսթեր Յունայթեդում», բայց երբ «Արսենալը» ձեռք բերի նրան, հաշվի առնելով այն, թե նրանք ինչպես են խաղում ու թե ինչպես է Վենգերը առաջ գնում հարձակողական ոճի ֆուտբոլիստների հետ, ես կարծում եմ, որ Հենրիխը սենսացիա կլինի»,- ասել է Մերսոնը և հավելել, որ տրանսֆերի իրականցման դեպքում` «Արսենալը» հիանալի ձեռքբերում կունենա:

Կարդացեք նաև

Հիշեցնենք` «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը երեկ անցկացրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի փոխանակումը Հենրիխ Մխիթարյանի հետ կարող է ամեն պահի իրականանալ:

Ֆրանսիացի մասնագետը նաև նշել է, որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի խաղը և որ նրա աշխատավարձն ու ֆինանսական պահանջները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ տրանսֆերի իրականացման համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031