Պտուղ, որը զարմացնում է իր օգտակար հատկություններով

Սպիտակ թութը հայտնի է ոչ միայն իր քաղցրությամբ ու համով, այլև օգտակար հատկություններով։ Fithacker.ru-ն գրում է, որ թութը նյութեր է պարունակում, որոնք առաջնային նշանակություն ունեն օրգանիզմի համար, այդ թվում՝ օրգանական թթուներ, վիտամին C, սննդային մանրաթելեր, բետա-կարոտին և պեկտին։ Այս միրգը նաև հակաօսքիդանտներ է պարունակում, որոնք ևս օգտակար են։

Սպիտակ թութը կարող է օգնել պայքարել մի շարք խնդիրների դեմ, ինչպիսիք են հազը, բորբոքումը, գլխացավը, դիարեան, տոնզիլիտը։ Բացի այդ՝ այս մրգի պարբերական օգտագործումը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման հավանականությունը։

Վերջերս Տեխասի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունները պնդում են, որ այս միրգը ֆենոլ է պարունակում։ Ըստ նրանց՝ այս միրգը կարող է օգնել նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Դրա պարբերական օգտագործումը կարող է օգնել նաև պայքարել ճարպակալման, բարձր ճնշման և ռեսպիրատոր հիվանդությունների դեմ։

Սպիտակ թութով թեյ

Կարդացեք նաև

Այս մրգով թեյը բավական հեշտ է պատրաստել։ Այն հնարավորություն կտա օրգանիզմը հագեցնել մի շարք օգտակար նյութերով։

Պատրաստման եղանակը

  • Ջուրը եռացրեք, լցրեք բաժակի մեջ։
  • 1 թեյի գդալ թութն ավելացրեք ջրին։
  • Թողեք 8-10 րոպե։
  • Կարող եք օգտագործեք թեյը։

Բացի օգտակար լինելը՝ թթի թեյը նաև շատ համեղ է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս