
«Այդ տեղեկությունները հավաստի չեն». Հայկ Հարությունյանն արձագանքել է նախարար նշանակվելու լուրերին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն արձագանքել է նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերին: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ որքանո՞վ են հավաստի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո շրջանառվող լուրերը, որ նոր նախարարի պաշտոնում նշանակվելու է Հայկ Հարությունյանը, փոխնախարարը պատասխանել է. «Այդ տեղեկությունները հավաստի չեն»:
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մանուկյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին: Պաշտոնից հրաժարվելու նրա դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: