Աղվան Վարդանյան. «Վատ է այն գեներալը, որը պատրաստ չէ երբեմն զինվոր դառնալ». aravot.am

Օրաթերթերից մեկն այսօր հրապարակել էր լուր, թե Աղվան Վարդանյանը խոսելով նախարարի աշխատանքի մասին՝ ասել է. «Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս։ Նույնիսկ սեղանիդ փոշին, որ ուզում ես թևով սրբես, գետնին թափես, հավաքում ես՝ վերջում տեսնում ես մի կապ կանաչ է, ու գետնին լցնելու տեղը գցում ես դարակդ»: Նաեւ հավելվել էր, թե Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալու մասին։

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս լուրը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց. «Մշակույթի նախարար դառնալու իմ երազանքի մասին. նախարար երազելով չեն դառնում: Ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ:

Այդպիսի հարց մենք չենք քննարկել: Իսկ ընդհանրապես վատ է այն գեներալը, որը պատրաստ չէ երբեմն զինվոր դառնալ: Ինձ վերագրվող խոսքերի մասին. սուտ է ու զրպարտություն: Նման բան երբեք չեմ ասել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031