Բաժիններ՝

Մխիթարյանը միշտ ցանկացել է խաղալ «Արսենալի» կազմում. 101 Great Goals

101 Great Goals պարբերականը վերջին օրերին հաճախակի անդրադառնում է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ իր ընթերցողներին տեղեկացնելով Մխիթարյանի հավանական տրանսֆերի մանրամասները:

Այս անգամ պարբերականի լրագրողներն ուշադրություն են դարձել այն փաստին, որ Մխիթարյանը միշտ ցանկացել է խաղալ լոնդոնյան ակումբում:

Պարբերականի լրագրողները մեջ են բերել Մխիթարյանի՝ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տրված հարցազրույցից մի  հատված, որը վերնագրված էր՝ ««Արսենալի» երկրպագուն»: Հարցազրույցը տեղի է ունեցել 2009 թվականին:

Մխիթարյանը նշել է, որ շատ է հավանում լոնդոնյան ակումբի խաղը և կցանկանա մի օր անպայման լինել այդ թիմի անդամ: Բացի այդ, Հենրիխը նշել է, որ տպավորված է Արսեն Վենգերի աշխատանքով, քանի որ նա հավատում  և մոտիվացնում է երիտասարդ ֆուտբոլիստներին:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս