Բաժիններ՝

Հարրի Փոթերի երկրպագուները ֆիլմ են թողարկել Վոլան դե Մորթի երիտասարդության մասին

Tryangle Films անկախ կինոստուդիան ցանցում զետեղել է Հարրի Փոթերի աշխարհի մասին երկրպագուների ֆիլմի ամբողջական տարբերակը: Հիսունրոպեանոց ժապավենը հրապարակված է YouTube-ում։

Կինոնկարը, որը նկարահանվել է օրիգինալ ֆրանշիզայի երկրպագուների նվիրատվություններով, արդեն դիտել են ավելի քան չորս միլիոն անգամ:

Voldemort: Origins of the Heir («Վոլան դե Մորթ. ժառանգորդի արմատները») ժապավենը պատմում է ֆրանշիզայի գլխավոր անտագոնիստի՝ սեւ կախարդ Վոլան դե Մորթի նախապատմությունը: Ըստ սյուժեի, Գոդրիք Գրիֆինդորի ժառանորդուհին՝ Հրիշա Մաքլագենը, հետաքննում է հարուստ կախարդուհու՝ Հեֆզիբա Սմիթի սպանությունը: Մաքլագենը հանցագործության կատարման մեջ կասկածում է Թոմ Ռեդլին՝ «Հոգվարթս» հմայության դպրոցի շրջանավարտին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031