Էմիլի Ռատակովսկին դարձել է Kérastase ընկերության դեմքը
Ամերիկացի հանրաճանաչ մոդել եւ դերասանուհի Էմիլի Ռատակովսկին դարձել է մազերի խնամքի միջոցների ստեղծման Kռrastase ընկերության դեմքը: Այդ մասին նա հայտարարել է իր Instagram-օգտահաշվում։
Բրենդի համար ֆուտոշարքի սեւ-սպիտակ նկարում, որը նա հրապարակել էպրոֆիլում, մոդելը կեցվածք է ընդունել առանց հագուստի: «Ես շատ ուրախ եմ, որ դարձել եմ Kérastase-ի նոր դեմքը»,- մակագրել է նա նկարը:
Fashion Network հրատարակության տեղեկատվության համաձայն, Ռատակովսկին ասել է, թե հպարտ է նման համագործակցությամբ: «Մենք կարծում ենք, որ աղջկա մազերն ընդգծում են նրա կանացիությունը: Էմիլին համաձայն է մեր տեսակետի: Նա մարմնավորում է գեղեցկության արդի տեսլականը, ես ուրախ եմ նրան ողջունելու Kérastase-ի ընտանիքում»,-հայտարարել է ընկերության նախագահ Ռոզա Կարիկոն:
Kérastase բրենդն ստեղծվել է 1964 թվականին: Ներկայում այն ավելի քան 100 արտադրանք է վաճառում 60-ից ավելի երկրներում, ինչպես նաեւ մոտավորապես 20 մլն մշտական սպառող ունի: