Խալաթներով կրակոտ պարը սևամորթ ընտանիքին աշխարհում հայտնի է դարձրել
Twitter-ի @bluedizz նիկով օգտատերը ցուցադրել է, թե ինչպես է իր ընտանիքը որոշել դուրս գալ սթրեսից։ Աղջիկը երաժշտություն է միացրել, որի տակ սկսել է պարել նրա մայրը: Այնուհետեւ նա ինքն է սկսել պարել, ինչից հետո հարեւան սենյակից դուրս է եկել հայրը, որը նույնպես մի քանի շարժում է ցուցադրել:
Վերջում ընտանիքն ամբողջությամբ տրվել է ընդհանուր կրակոտ պարին, որն արժանացել է սոցցանցի օգտատերերի համակրանքին: Մեկրոպեանոց տեսանյութը հավաքել է ավելի քան չորս միլիոն դիտում, դրա մասին մեկնաբանություններ են արել տասնյակ հազարավոր մարդիկ: