Հին բաղադրատոմս՝ մրսածության, գրիպի, արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և վիրուսների դեմ

Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը հարուստ է B վիտամինով, հակաօքսիդանտներով, այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են ցինկն ու սելենը։ Դա է պատճառը, որ այն լավ միջոց է գրիպի ու մրսածության դեմ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այն կարգավորում է արյան ճնշումը, իջեցնում խոլեստերինի մակարդակը, ինչն օգնում է կանխարգելել աթերոսկլերոզի և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Այս մթերքը կարող է օգնել նաև իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Այն պայքարում է նաև բակտերիաների ու վիրուսների դեմ։

Հարկավոր է

  • 250 գրամ մաքրած սխտոր
  • 150 մլ չոր սպիտակ գինի
  • 150 մլ մաքուր ջուր
  • 500 մլ խնձորի քացախ
  • 2 դափնու տերև
  • 1 ճաշի գդալ օրեգանո
  • 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
  • սև պղպեղի 6 հատիկ
  • 1 ճաշի գդալ աղ։

Պատրաստման եղանակը։ Ջրին ավելացրեք գինին, ձիթապտղի յուղը, օրեգանոն, աղը, դափնու տերևն ու պղպեղը։ Եռացրեք, ավելացրեք մաքրած սխտորը։ Տաքացրեք ևս 3 րոպե։ Անջատեք կրակը, թողեք սառչի։ Լցրեք ստերիլիզացված տարայի մեջ, ավելացրեք խնձորի քացախը։ Պահեք սառնարանում։ 5 օր անց ըմպելիքը կարելի է օգտագործել։

1-2 թեյի գդալ լցրեք ջրի մեջ, օգտագործեք իմունիտետն ամրացնելու, առողջական վիճակը լավացնելու համար։

Կարդացեք նաև

Ուշադրություն։ Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս