Բաժիններ՝

«Բավարիան» ուզում է երկարաձգել պայմանագիրը Յուպ Հայնկեսի հետ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարող է մնալ մյունհենյան ակումբում նաև ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Հոկտեմբերի սկզբին Յուպ Հայնկեսը գլխավորեց «Բավարիան» Կարլո Անչելոտիի հեռացվելուց հետո՝ ակումբի հետ ստորագրելով պայմանագիր՝ նախատեսված մինչև մրցաշրջանի ավարտը: Հաղորդվում էր, որ հաջորդ մրցաշրջանին թիմը պետք է նախապատրաստի նոր մարզիչ, և ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ «Բավարիայի» ղեկավարությունը կապի մեջ էր մտել «Այնտրախտի» մարզիչ Նիկո Կովաչի հետ:

«Ես խոսել եմ Ուլի Հյոնեսի հետ «Բավարիայի» դեմ մեր խաղի ժամանակ, և նա հաստատեց, որ ինքը չի կապվել Նիկոյի հետ: Ընդհակառակը, նրանք ուզում են երկարաձգել պայմանագիրը Հայնկեսի հետ»,- հայտարարել է «Այնտրախտի» նախագահ Վոլֆգանգ Շտոյբինգը:

Հայնկեսի գլխավորությամբ «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 խաղ, որոնցից 15-ում հաղթել է և 1-ում պարտվել. Արդյունքում՝ թիմը գրավում է առաջին տեղը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս