
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում

Մինչև 2018թ. հունվարի 31-ը Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-խանութներից, կստանան հնարավորություն ձևակերպել ապառիկ շահավետ պայմաններով.
- տոկոսադրույք՝ 0%,
- կանխավճար՝ 0%,
- ժամկետ՝ մինչև 60 ամիս,
- գումար՝ մինչև 1.5 մլն. ՀՀ դրամ
- վարկի սպասարկման ամսական միջնորդավճար` վարկի գումարի 1.39%:
Ակցիայի պայմաններին համաձայն հաճախորդները կարող են ձեռք բերել ապառիկ վարկավորմամբ հետևյալ ապրանքատեսակները` բջջային հեռախոսներ, էլեկտրոտեխնիկա, կահույք, շինանյութ և այլն: Գործընկեր-խանութների ցանկին կարելի ծանոթանալ այստեղ:
Ապառիկ վարկ ձևակերպելու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք:
Վարկը հաստատվում և ձևակերպվում տեղում` հաշված րոպեների ընթացքում – խանութում՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության: Վարկի ձևակերպման համար պահանջվում է ընդամենը անձնագիր և սոցիալական քարտ:
Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնճյուղերում, Բանկի կայքում՝ www.vtb.am, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով: