Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է
Հայաստանի արտաքին առևրաշրջանառության ծավալը 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին մոտ 1 մլրդ-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվալներով՝2017-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5մլրդ 784մլն 264.2 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի 4 մլրդ 577մլն 877.1 հազար դոլարի համեմատ:
1մլրդ 728 մլն 001.5 հազար դոլարը բաժին է ընկնում ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությանը, որից 1 մլրդ 534 մլն 396.1 հազար դոլարը՝ Ռուսաստանին, 115 մլն 652.6 հազարը՝ Ուկրաինային:
ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 406 մլն 190.6 հազար դոլար: Մասնավորապես, 297մլն 584.8 հազար դոլարը բաժին է ընկնում Գերմանիային, իսկ 297մլն 433.4 հազար դոլարը՝ Բուլղարիային:
Հարևան Վրաստանի հետ առևտրաշրջանառությունը 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 223 մլն 616.3 հազար դոլար, Իրանի հետ՝ 236 մլն 874.7 հազար, իսկ Թուրքիայի հետ՝ 207 մլն 013.5 հազար դոլար: