3 բնական սկրաբ՝ սև կետերի դեմ պայքարի համար

Steptohealh.ru-ն գրում է, որ սև կետերը հայտնվում են, երբ ծակոտիներում մաշկային ճարպ է կուտակվում։ Դրա այն մասը, որը ենթակվում է օդի ազդեցությանը, սև գույն է ստանում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կարող են օգտակար լինել սև կետերի դեմ պայքարում։

Սկրաբ՝ դեմքը մաքրելու համար։ Այս սկրաբը հարկավոր է օգտագործել շաբաթվա ընթացքում մեկ անգամ, հակառակ դեպքում կարող է վնասել մաշկին։

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ կերակրի աղ՝ 10 գրամ
  • 1 կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

  • Երկու բաղադրիչները խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք։
  • Դեմքը լվացեք տաք ջրով, դիմակը շրջանաձև շարժումներով քսեք դեմքին։
  • Հատկապես ուշադրություն դարձրեք մաշկի այն հատվածին, որն ամենաշատն է տուժել։
  • Մաշկը հարկավոր է մերսել 4 րոպե։
  • Սկրաբը կարելի է օգտագործել միայն քնելուց առաջ։ Հակառակ դեպքում արևի ճառագայթները կարող են պիգմենտացիայի պատճառ դառնալ։

Ձվի դեղնուցը՝ սև կետերից ազատվելու համար

  • Տաք ջրով լվացեք դեմքը։ Սա կօգնի բացել ծակոտիները և հեռացնել սև կետերը։ Կարևոր է, որ մաշկին ճարպ չմնա, հակառակ դեպքում ձվի դեղնուցը չի կպչի սև կետերին։
  • Ձվեի դեղնուցը քսեք դեմքին շրջանաձև շարժումներով՝ կենտրոնանալով այն հատվածի վրա, որն ամենաշատն է տուժել։
  • Դեմքին թուղթ դրեք, ձվի դեղնուցի ևս մեկ շերտ քսեք դրան։
  • Սպասեք, մինչև ձուն չորանա, հեռացրեք թուղթը։

Լոլիկ և յոգուրտ

  • Հարկավոր է բլենդերում հարել, խառնել յոգուրտին ու քսել դեմքին։
  • Մի քանի րոպե մերսեք մաշկը՝ սև կետերը հեռացնելու և սննդարար նյութերը մաշկ ներծծելու համար։
  • Աշխատեք դիմակը թողնել 30 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս