Համեղ թեյ, որը կօգնի ազատվել փքվածությունից
Որովայնի փքվածությունը կարող է վատ նյութափոխանակության, հեղուկի կուտակման, աղեստամոքսային հիվանդությունների հետևանք լինել։ Այս խնդիրը մեծ անհարմարություն է պատճառում։ Fithacker.ru-ն գրում է, որ դրանից կարելի է ազատվել նաև բնական ճանապարհով. այն նպաստում է նյութափոխանակությանը, պայքարում է դիարեայի, գաստրիտի դեմ, հակաբակտերիալ հատկություններ ունի։
Բաղադրիչներ
- 1 գդալ աղացած իմբիր
- կես թեյի գդալ քրքում
- դարչինի երկու փայտիկ
- կես կիտրոնի հյութ։
Իմբիրը խորհուրդ է տրվում բորբոքային հիվանդությունների, ֆիբրոմիալգիայի և քրոնիկ հոգնածության դեպքում։ Այն օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, ազատվել մետեորիզմից, դիարեայից։
Քրքումը ևս օգտակար է բորբոքային հիվանդությունների դեպքում, կարող է օգտագործվել շաքարային դիաբետով հիվանդների կողմից։ Այս համեմունքն օգնում է վերքերի ապաքինմանը, լավացնում է նյութափոխանակությունը, օգնում պահպանել առողջ քաշը։
Դարչինը դետոքսիկացիայի լավագույն միջոցներից է, որն օգնում է արյան մեջ իջեցնել գլյուկոզայի մակարդակը, նվազեցնել քաշը, կարգավորել դաշտանային ցիկլը։
Կիտրոնը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում՝ կիտրոնաթթու, կալցիում, մագնիում, վիտամին C, պեկտին, որոնք նպաստում է իմունիտետի ամրացմանը, ինչպես նաև վարակների դեմ պայքարելուն։ Կիտրոնը նպաստում է նյութափոխանակությանը, միզամուղ հատկություն ունի, խթանում է իմունային համակարգը, կարգավորում PH-ի մակարդակը, նպաստում վերքերի ապաքինմանը, մաքրում մաշկը, օգնում նիհարել։
Թեյը պատրաստելու համար հարկավոր է եռացնել ջուրը, ավելացնել բոլոր բաղադրիչները և օգտագործել 10 րոպե անց։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը