Ամենահամեղ բուժումը. ինչու է հարկավոր թուզ օգտագործել
Թուզը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, պարունակում է մի շարք սննդարար նյութեր, ինչը նշանակում է, որ այն պետք է ներառված լինի ձեր սննդակարգում։ Fithacker.ru-ն ներկայացրել է, թե ինչու է հարկավոր թուզ օգտագործել։
Ասպիրինի փոխարեն։ Թուզը եթերային յուղեր է պարունակում, որոնք կարգավորում են արյան բաղադրությունը և թույլ չեն տալիս խտանալ։
Լավացնում է ուղեղի աշխատանքը։ Թուզը խորհուրդ է տրվում մարդկանց, ում աշխատանքը կապված է ինտելեկտուալ ծանրաբեռնվածության հետ։
Բարձր ջերմության դեպքում։ Թուզը խորհուրդ է տրվում օգտագործել բարձր ջերմության, անգինայի, Բերանի խոռոչի վարակների, բրոնխիտի դեպքում։ 1 ճաշի գդալ մանրացրած թզի վրա 2 բաժակ ջուր ավելացրեք, 10 րոպե եռացրեք դանդաղ կրակին։ Սառելուց հետո օգտագործեք օրվա ընթացքում 4 անգամ։
Հոգնածություն, թուլություն, նյարդային հյուծվածություն։ 4-5 թզի վրա մեկ բաժակ կաթ լցրեք, թողեք թրմվի, խմեք օրվա ընթացքում 2-4 անգամ։
Միզասեռական համակարգի հիվանդություններ, ցիստիտ, ցավ միզարձակման ընթացքում։ 3-5 թզի վրա 200 մլ եռացրած ջուր լցրեք, 5 րոպե եռացրեք մարմանդ կրակի վրա։ Օգտագործեք օրվա ընթացքում մի քանի անգամ։
Աղցան, որը կօգնի երկար ժամանակ հագեցած լինել, իսկ սիրտն ավելի հեշտ կհաղթահարի լարվածությունը։
Բաղադրիչներ
• 300 գրամ թուզ
• 150 գրամ սև սալոր
• 2.5 ճաշի գդալ նուշ
• 1 բաժակ կեֆիր
• 1 կտոր նարնջի կեղև։
Թուզն ու սև սալորը թրջեք, մանր կտրատեք։ Նուշը թրջեք եռացրած ջրով, հեռացրեք կեղևը, մանրացրեք։ Մանրացրեք նարնջի կեղևը, ավելացրեք կեֆիրը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը