Ցավի 9 տեսակ, որոնք ուղղակիորեն կապված են էմոցիոնալ վիճակի հետ
Budetezdorovy.ru-ն գրում է, որ քրոնիկական ցավը կարող է առաջանալ ոչ միայն ֆիզիկական, այլև էմոցիոնալ խնդիրների հետևանքով։ Ուշադրություն դարձրեք այս նշաններին և օգնեք օրգանիզմին ազատվել ցավից։
1. Գլխացավ։ Գլխացավերը հաճախ սթրեսի, բացասական էմոցիաների հետևանք են։ Օրգանիզմը հանգստանալու, թուլանալու ձև է փնտրում։ Վերականգնեք հոգեկան հանգստությունը։
2. Ցավ իրանի հատվածում։ Իրանի հատվածում մշտական ցավը, որը դժվարությամբ է բուժվում, կարող է վկայել այն մասին, որ անցյալում սխալներ եք թույլ տվել և մինչ այժմ չեք կարողանում ներել ձեզ։ Սովորեք ներել ձեզ, սիրել ձեզ շրջապատող մարդկանց։
3. Ցավ ուսերում։ Մարմնի այս հատվածում հաճախակի ցավի առկայությունը կարող է վկայել այն մասին, որ մեծ բարոյական պատասխանատվություն եք զգում այն անձանց համար, ում մասին պետք է հոգ տանեք։
4. Ցավ մեջքի վերին հատվածում։ Մարմնի այս հատվածում ցավը հաճախ առաջանում է այն դեպքում, երբ անձին չի բավականացնում էմոցիոնալ աջակցությունը, ինչի հետևանքով նա իրեն անպետք ու չսիրված է զգում։ Մեկնեք ճանապարհորդության, զբաղվեք սպորտով, լեզուներ սովորեք, լայնացրեք աշխարհայացքն ու բարձրացրեք ինքնագնահատականը։
5. Ցավ մեջքի ներքևի հատվածում։ Սա կարող է նշանակել, որ ֆինանսական խնդիրներ ունեք։ Գումարի մասին անհանգստանալու փոխարեն՝ օգնություն խնդրեք և սկսեք ծրագրել եկամուտներն ու ծախսերը։
6. Ցավ արմունկներում։ Ցավի այս տեսակը կարող է կապված լինել կյանքում որևէ բան փոխելու ցանկության բացակայությանը։ Զիջումներ որոնեք, սովորեք փոփոխություններին, որոնք հարկավոր է անել։
7. Ցավ ձեռքերում։ Ձեռքերում ցավի մշտական զգացումը կարող է նշանակել, որ մարդամոտ չեք, չեք կարողանում կոնտակտ հաստատել մյուսների հետ։ Փորձեք նոր կապեր հաստատել, շփվեք գործընկերների, հարևանների հետ։
8. Ցավ ազդրերում։ Մարմնի այս հատվածում ցավի առկայությունը կարող է վկայել այն մասին, որ մարդը վախենում է փոփոխություններից, վախենում է գործողություններ ձեռնարկել ու որոշումներ կայացնել։
9. Ցավ ծնկներում։ Սա կարող է նշանակել, որ մեծամիտ մարդ եք, ով հաճախ անհարգալից վերաբերմունք է դրսևորում շրջապատի նկատմամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը