Արմավիրում «Սգո սրահի» դիմաց վրաերթի ենթարկված կանանցից ևս մեկը մահացել է հիվանդանոցում. վարորդն ինքնակամ ներկայացել է
Հունվարի 4-ին՝ ժամը 19.25-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր-Երևան ճանապարհի Մեծամոր քաղաքի հատվածում տեղի է ունեցել վրաերթ, ինչի հետևանքով մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19.10-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին` Մեծամոր քաղաքի «Սգո սրահի» դիմաց, «Մերսեդես Ե-280»-ի վարորդ 1963 թ. ծնված Ալեքսան Մ.-ն վրաերթի է ենթարկել 1969 թ. ծնված Սուսաննա Գրիգորյանին, 1979 թ. ծնված Գրետա Ղ.-ին, 1977 թ. ծնված Իռա Շ.-ին և 1973 թ. ծնված Նաիրա Աղաջանյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ Սուսաննա Գրիգորյանը, Գրետա Ղ.-ն և Իռա Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 20.00-ին Ալեքսան Մ.-ն իքնակամ ներկայացել է բաժին: Հունվարի 5-ին՝ ժամը 00.30-ին, Սուսաննա Գրիգորյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: